Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
14.09.2018 | 00:02

ԱՂՈԹՔ ԱՊԱՎԻՆՈՒԹՅԱՆ


Տեր, հայցում ենք Քեզանից, բացիր Քո ողորմության դուռը և սրբիր մեզ մեր մեղքերի գաղտնիքներից: Տես Քո ծառաների խոնարհությունը և թողություն տուր մեր կամա և ակամա, գիտակցաբար ու անգիտակցաբար կատարած բոլոր հանցանքներին: Քավություն շնորհիր Քո ժողովրդին և ամենքին մաքրիր Սուրբ Հոգուդ զորությամբ: Փրկիր մեզ թշնամու բռնությունից և մեր կյանքն ամուր պահիր բանսարկուի չարահնար որոգայթներից:
Ամեն:

Դիտվել է՝ 1917

Մեկնաբանություններ